Home / Армения / «Ժամանակ». ԼՂՀ ՊԲ-ն բերվել է զորանոցային վիճակի

«Ժամանակ». ԼՂՀ ՊԲ-ն բերվել է զորանոցային վիճակի

Օրաթերթը անդրադարձ է
կատարել ԼՂՀ ՊԲ-ում տիրող իրավիճակը:

Ինչպես
հաղորդորւմ են ԼՂՀ ՊԲ մեր աղբյուրները, երեկվանից` երեք օրով ԼՂՀ ՊԲ ողջ տարածքով
մեկ հայտարարվել է, բանակի լեզվով ասած, «համար մեկ», եւ ՊԲ-ն բերվել է
զորանոցային վիճակի: Մեր տեղեկություններով` պատճառն այն է, որ ղարաբաղյան զինված
ուժերի ղեկավարների զորքերի կուտակումներ են նկատել ղարաբաղա-ադրբեջանական շփման
գծով մեկ: Մեր տեղեկություններով, սակայն, ղարաբաղյան զինված ուժերի ղեկավարները
առայժմ չեն պարզել, թե արդյոք ադրբեջանական կողմը զորավարժություններ է
անցկացնում, թե զորքերի կուտակումն այլ նպատակ է հետապնդում: