Սմոգի պատճառով Գերմանիան փակել է Ռուսաստանում իր դեսպանատունն ու հյուպատոսարանը: Ավստրիան, Լեհաստանն ու Կանադան Մոսկվայից ետ են կանչել դեսպանատների աշխատակիցներին, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել Մոսկվա մեկնելուց, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ուրբաթ օրը խորհուրդ է տվել ամերիկացիներին չմեկնել Մոսկվա հրդեհներից առաջացած ծխի և չվերթների հետ կապված խնդիրների պատճառով, եթե, իհարկե, հույժ կարևոր խնդիր չկա: Այս կոչը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 5-ը:
Իշխանությունները բնակչությանը կոչ են անում լավ մտածել` Մոսկվա կամ հարակից շրջաններ ուղևորվելուց առաջ: Իսկ եթե մեկնել են, ապա պետք է ուշադիր հետևեն եղանակային փոփոխություններին և կապ պահպանեն ավիաուղիների հետ: