Ռուսասատնի Դաշնության նախագահ Դմիտրի
Մեդվեդևն առաջարկել է ռուսական
միլիցիան վերանվանել ոստիկանություն (полиция), ինչպես այն կոչվել է Ցարական
Ռուսաստանի ժամանակ:
«Միլիցիայի մասին օրենքում փոփոխություններ»
կատարելուն նվիրված խորհրդակցությանը նախագահն ասել է, «Կարծում եմ` ժամանակն է
միլիցիային իր նախկին անվանումը վերադարձնել և հետագայում անվանել ոստիկանություն»:
Մեդվեդևը նաև խոստացել է միլիցիային ազատել որոշ
պարտականություններից` ավտոմեքենաների տեխսապասարկման ու սթափեցնող
կենտրոնների հսկողությունից: Նախագահի խոսքերով` սա այնքան էլ դյուրին գործ չէ,
քանի որ կապված է մեծ գումարների հետ: