Ամերիկացի սահմանապահները, զննելով ԱՄՆ–Կանադա սահմանը հատող Քվեբեկի բնակչուհու ավտոմեքենան, 212 հազար դոլար են հայտնաբերել: Գումարը թաքցված է եղել մեծահասակների համար նախատեսված տակդիրների մեջ, հաղորդում է կանադական QMI Agency գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին: Հայտնաբերված գումարը առգրավվել է,
իսկ 61-ամյա Մոնիկ Սթորիին ձերբակալվել է`անօրինական ճանապարհով ԱՄՆ գումար տեղափոխելու մեղադրանքով:
Կանադուհին ճաղերի ետևում մի շաբաթ է անցկացրել, որից հետո դատարանի որոշմամբ ազատ է արձակվել` 100 հազար դոլար գրավի դիմաց:
Հարուցված գործի նախնական լսումները տեղի կունենան ամիսներ անց: