Իրանի դատական համակարգի ղեկավար այաթոլա Սադեք
Ամոլի Լարիջանին քննադատել է Իրանի նախագահին, ով կասկածի տակ է դրել նախարարի
դիտարկումները` անվանելով դրանք «դեմ իրականությանը»:
«Նախագահի խոսքը պետք է պարզ, հստակ ու ազնիվ
լինի», – հայտատարել է Լարիջանին`ի պատասխան նախագահ Մահմուդ Ահմադինեժադի «Լրագրողների
օրվա» կապակցությամբ
հնչած
ելույթի հաղորդում է ILNA-ն:
Լարիջանին մեղադրել է նախագահին «անազնիվ արտահայտություններ» անելու մեջ` ուղղված իր կառույցին, որը իբր սահմանափակում է լրագրողների ազատությունը:
«Լրագրողների օրը մի քանի անարդար
արտահայտություններ հնչեցին մեր կառույցի դեմ, և, ցավոք, նախագահը նույնպես միացավ այս անազնվությանը», – նշել է Լարիջանին:
Նա նաև ընդգծել է, որ բացառված
չէ լրագրողների` կեղծ նյութերի տարածումը,
բայց նախագահը պետք է զերծ մնա կեղծ
արտահայտություններ անելուց: