Home / Հայաստան / Թուրք տղամարդուն ձերբակալել են պարելու համար

Թուրք տղամարդուն ձերբակալել են պարելու համար

Թուրքական հայտնի ազգային պարը` կոլբաստին, որը
թարգմանաբար նշանակում է «հանցանքի վայրում բռնված», Նոր Զելանդիայում դատական
գործի
պատճառ
է
դարձել, հաղորդում է բրիտանական The Times-ը: Թուրքիայից ներգաղթած տղամարդը պնդում է, որ
ակտիվ  պարում էր կնոջ և երեխաների հետ,
երբ նրան ձերբակալեցին  կնոջ վրա հարձակում
գործելու մեղադրանքով, մանրամասնում է լրագրող Սոֆի Թեդմենսոնը:

Ձերբակալված Ալաեթին
Քանն ասում է, որ փողոցում կոլբաստի  էր
պարում` իր առևտրից մեծ շահույթ ունենալու առիթով: Կոլբաստի պարել նշանակում է
ոտքով և ձեռքերով հուժկու շարժումներ անել,
այնինչ անցորդներին թվացել
է, որ Քանը  ծեծում է և փորձում է խեղդել
կնոջը:

Քանն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ դատարանում կինը նրա օգտին է վկայություն տվել:

«Այս թյուրիմացությունը մշակույթների
անհամատեղելիության
հետևանք է: Այստեղ մարդիկ պարից ոչինչ չեն հասկանում: Միայն
ծեծկռտուքից են լավ գլուխ հանում»,- հայտարարել է մեղադրյալը:

 

Ըստ լեգենդի`կոլբաստի սկսել են պարել Տրաբզոնում, իսկ անունը կապում են հարբեցողների երգերի հետ, որոնց գիշերները ձերբակալում էին ոստիկանները: