Home / Հայաստան / Հայտնի է Հայաստան-Իրան հանդիպման տոմսերի արժեքը

Հայտնի է Հայաստան-Իրան հանդիպման տոմսերի արժեքը

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան սահմանել է օգոստոսի 11-ին ժամը 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Իրան ընկերական  հանդիպման տոմսերի արժեքը:

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ տմոսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Հրազդան» մարզադաշտում գտնվող տոնավաճառի տարածքում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

– արևմտյան տրիբունա` 4000 դրամ
– արևելյան տրիբունա` 2000 դրամ
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 1500 դրամ

ՀՖՖ-ն առաջարկում է տոմսերի առաքման համար զանգահարել 094 526477 հեռախոսահամարով: