Ուժեղ քամիների և բարձր ջերմաստիճանի պատճառով
դեռևս չի հաջողվում վերացնել Ջավախքի Աքցուրի գյուղի հրդեհի օջախները, հաղորդում է
«Новости–Грузия»-ն` հղում կատարելով Վրաստանի բնական ռեսուրսների ու շրջակա միջավայրի
մամլո ծառայությանը:
«Այս պահին իրավիճակը կայուն է, իսկ մի քանի օր
անց հրդեհը լիովին հնարավոր կլինի կանխել, եթե իհարկե տապը չուժեղանա»,- ասված է
հաղորդագրության մեջ:
Այժմ այնտեղ են Վրաստանի Ներքին գործերի
նախարարության արտակարգ իրավիճակների վարչության
ներկայացուցիչները, շրջակա միջավայրի պահպանման մասնագետները, ովքեր
աշխատում են խստացված ռեժիմով: Հրդեհի
կասեցման աշխատանքներին մասնակցում է նաև 500 բնակիչ:
Կիրճի անտառները սկսվել են այրվել մեկ շաբաթ
առաջ, իսկ հանգստյան օրերին քամու ուժգնության պատճառով հրդեհի նոր օջախներ են
առաջացել: