Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն
հայտարարել է, որ այս շաբաթ լայնածավալ գործողություններ են իրականացվելու`
Մոսկվայի հրդեհները կանխելու համար: Աշխատանքներին մասնակցելու են Վորոնեժի մարզի Արտակարգ իրավիճակների օդային ուժերը, հաղորդում
է BBC-ն:
Ըստ Շոյգուի` թեև Մոսկովյան շրջանում հրդեհի օջախների
քանակը շարունակում է աճել, հրդեհների ընդհանուր ծավալը կրճատվել է: “Եթե մենք նույն կերպ շարունակենք և մարենք հրդեհը բռնկման առաջին
իսկ օրը, ապա 5-7 օրվա ընթացքում կկանխենք հրդեհները”, – ասել է Շոյգուն:
Այնուամենայնիվ, հրդեհից և դրա հետևանքով
առաջացած ծխից տուժած բնակչությունը դժգոհ է իշխանությունների գործողություններից:
Ռուսաստանում հրդեհները շարունակում են տարածվել
արդեն ավելի քան 1 շաբաթ: Ըստ պաշտոնական տվյալների` հրդեհներից տուժել է 52 մարդ,
այրվել է ավելի քան 2000 շենք: