Home / Հայաստան / Քլինթոնը պատրաստ է Իրանի հետ երկխոսության

Քլինթոնը պատրաստ է Իրանի հետ երկխոսության

ԱՄՆ
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակնօրյա հարցազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները
բաց են Իրանի հետ համագործակցության համար` չնայած այն  լարվածությանը, որ առկա է երկրների միջև` կապված
Իրանի միջուկային ծրագրի հետ:

«Մենք պատրաստ
ենք
համագործակցել, բայց
նրանք
ավելի
լավ
գիտեն, թե
ինչ
պետք
է
անել: Իրանը
պետք
է
խոսքով
և
գործով
ցույց
տա
միջազգային
հանրությանը, թե
ինչ
նպատակների
է
ծառայելու
իրենց
միջուկային
զենքի
ծրագիրը», – ասել
է
Հիլարի
Քլինթոնը
New York Timesին տված
հարցազրույցում:

«Այսպիսով,
կարևոր չէ, թե որքան կտևի գործընթացը` 6 ամիս, մեկ տարի թե 5 տարի. Իրանի միջուկային
զենք արտադրելու խնդիրն այնքան խորքային է, որ մեր ընկերների և գործընկերների լուրջ
մտահոգությունն է առաջացնում: Բայց Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցներ կիրառել` անկախ
ժամանակահատվածից, քանի որ մենք կարծում ենք, որ դա լավ միջոց է Իրանի վարքագիծը փոխելու
համար»: