Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման որոշել է իր
ծննդյան տարեդարձն անցկացնել բասկետբոլի աստղերի ընկերակցությամբ, գրում
է Washington Post թերթը:
Օբաման, ով դարձել է 49 տարեկան, անցյալ կիրակի օրը բասկետբոլ է խաղացել Ամերիկայի
Բասկետբոլի Ազգային հավաքականի հին և նոր մարզիկների հետ:
Խաղը տեղի է ունեցել Վաշինգթոնից
ոչ հեռու գտնվող մարզադահլիճում: Խաղին մասնակցել են Լեբրոն Ջեյմսը, Դուեյն Ուեյդը,
Քրիս Փոլը, Քարմելո Էնթոնին և այլ հայտնի բասկետբոլիստներ: Խաղին հրավիրված էին նաև
NBA-ի աստղ Մեջիք Ջոնսոնը: Մարզադահլիճում էր նաև «Լոս Անջելես
Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայանթը, սակայն նա չի մասնակցել խաղին:
Հանդիսատեսի շարքում էին ամերիկացի զինծառայողները: Այս խաղին լրագրողների մուտքն արգելված էր: