«Առավոտ» օրաթերթը ներկայացնում է մի գողության պատմություն հետաքրքիր մանրամասներով:
«Առավոտի» տեղեկություններով, 10 օր առաջ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Տուժողն է ՀՀ ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի, երկրորդ վաշտի, առաջին դասակի ավագ տեսուչ Կարեն Սարգսյանը, ով այդ օրերին հանգստանալիս է եղել Վրաստանում` Ուռեկիում: Դավիթաշենի երկրորդ թաղամասում գտնվող «գայիշնիկի» տանից անհայտ անձը կամ անձինք գողացել են մեծ քանակի ոսկյա և արծաթյա զարդեր: Ոստիկանության մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ հանցագործները կոտրել էին այն իրերը, որոնք չէին կարողացել տանել, իսկ բնակարանի պատին գրել են. «Տեսա՞ր ինչ եղավ, Կաբաչկա»: