Home / Հայաստան / Ախալցխայում մեծ ուժերով փորձում են կասեցնել հրդեհները

Ախալցխայում մեծ ուժերով փորձում են կասեցնել հրդեհները

Վրաստանի Զինված ուժերի ավելի քան 200
զինծառայող է միացել Ախալցխայում բռնկված հրդեհների կասեցման աշխատանքներին:
Մասնակցում
են նաև Ներքին գործերի նախարարության ուժերը, 
հարյուրավոր հրշեջներ, ինչպես նաև 
տեղի բնակչությունը:

Հրդեհն արդեն մի քանի  հեկտար տարածք 
է ոչնչացրել: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել հրդեհի
տարածումն անտառի մնացած տարածքով մեկ:

Նախնական տվյալների համաձայն`հրդեհը 4 օր առաջ է
բռնկվել Ախալցխայի և հարակից շրջաններում ուժեղ տապի պատճառով: Ջերմաստիճանը
ստվերում 38-40 աստիճան է, իսկ արևի տակ` 45 աստիճան: Վրաստանի այս տարածքում 1,5
ամիս անձրևներ չեն տեղացել: