Եվրոպայում զգացմունքային ռոբոտ է հայտնվել: Նրա
անունը Նաո է: Արտաքինից նա մանուկի է
նման, իսկ նրա զգացմունքները համապատասխանում են 1 տարեկան երեխայի զգայական դաշտին:
Ռոբոտը զգացմունքներն արտահայտում է ժեստերի և շարժումների միջոցով, իսկ դիմախաղը
բացակայում է, հաղորդում է Вести.Ru-ն:
Մասնագետները վստահեցնում են, որ ռոբոտը զարգանալու
է և ինքնուրույն արձագանքելու է արտաքին ազդակներին` անկախ ներդրած ծրագրից: Ռոբոտը
դեռևս խաղալիքի կարգավիճակ ունի, այնինչ Նաոյի ստեղծողները վստահ են, որ ռոբոտն ապագայում
մարդկությանը մեծ օգուտ է տալու: