Home / Հայաստան / Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները վաղը փակ են լինելու

Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները վաղը փակ են լինելու

Օգոստոսի 11-ին ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն է տրամադրվելու 28 հրշեջ ավտոմեքենա:

Այս կապակցությամբ հիշյալ օրը, առավոտյան ժամը 6.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները, բացի Աբովյան փողոցից Ամիրյան փողոց և Ամիրյան փողոցից Վազգեն Սարգսյան փողոց տանող հատվածները, փակ են լինելու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: