Լոս Անջելեսում վեճ է բռնկվել հոլիվուդյան լեգենդար դերասան Մարլոն Բրանդոյի մոխիրի համար: Մոխիրի մնացորդների համար պայքարում են Բրանդոյի որդու ընկերուհին` Դոնա Լոպես Գեոնը, և դերասանի առաջին կինը` Աննա Քաշֆին:
Մարլոն Բրանդոն մահացել է 2004 թվականին, որից հետո նրա դիակի մոխիրը տարածել են Մահվան հարթավայրում և Հաիթիում` համաձայն դերասանի ցանկության: Այնուամենայնիվ, դերասանի որդին` Քրիստիանը , մի փոքր վերցրել է հոր դիակի մնացորդներից: 2008-ին մահացել է նաև Քրիստիանը, ինչից հետո փոշին անցել է Դոնա Լոպես Գեոնին, հաղորդում է TMZ.com-ը:
Այս հանգամանքը բնավ էլ դուր չի եկել Բրանդոյի առաջին կնոջը, ով Դոնային դատի է տվել` մոխիրն իրեն վերադարձնելու նպատակով: