Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին սիրահարված Թբիլիսիի 25-ամյա բնակչուհի Նինո Չելիձեն իր կուռքի նկարների եզակի հավաքածու ունի: Աղջիկը
խոստովանում է, որ Սահակաշվիլին իրեն դուր է գալիս թե որպես տղամարդ, թե որպես քաղաքական գործիչ:
Չելիձեն Սահակաշվիլիի
1260 նկար ունի, որն անվանում է «նախագահական հավաքածու»:
Իր ամենասիրած նկարները աղջիկը փակցրել է իր սենյակի պատերին` պապիկի նկարի կողքին,
հաղորդում է Кавказ Online-ը:
Նինոն
հայտարարել է, որ իրեն շատ է դուր գալիս նախագահի հագնվելու ոճը և նա, նկարները նայելով,
հստակ կարող է որոշել դրանց ստեղծման ժամանակահատվածը:
25-ամյա Նինո Չելիձեն մենակ է ապրում, խնամում է իր այգին և պետական
կազմակերպությունում թարգմանիչ է աշխատում: