Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ
«Նոր ալիք» մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը պատմեց իր հետագա ծրագրերի մասին: Նա
նշեց, որ արդեն Լատվիայից ունի առաջարկ. պետք է այնտեղ երգեցողության դասեր տա: Երգչուհին նաև նշեց, որ մինչ նոյեմբեր ամիսը տեղի կունենա իր
առաջին մենահամերգը և կբացվի իր կայքը:
Ինչ վերաբերում է արտասահմանյան համերգային ծրագրերին, Սոնան նշեց, որ իր
գլխավոր նպատակը հենց միջազգային շուկա դուրս գալն է և արդեն ունի համերգների
առաջարկներ: Մասնավորապես, Ֆիլիպ Կիրկորովի հորից` Պետրոսից ունի առաջարկ համագործակցելու,
ինչպես նաև Եվրոպայում և Ռուսաստանում կայանալիք մի շարք համերգների ծրագրեր: