Միացյալ Նահանգների ադրբեջանական
սփյուռքը մտադիր է արշավ կազմակերպել`
ի պաշտպանություն Մեթյու Բրայզայի թեկնածության Ադրբեջանում
ԱՄՆ դեսպանի պաշտոնին, հաղորդում են
ադրբեջանական
ԶԼՄ–երը:
«Հայկական սփյուռքն
ամեն
ինչ
անում
է, որպեսզի
Բրայզայի թեկնածությունը չհաստատվի: Նրանք այնպիսի խնդիրներ են բարձրացնում, որոնք ընդհանրապես կապ չունեն
Բրայզայի և Բաքվում նրա գործունեւոթյան հետ», հայտատարարել
է
ադրբեջանական
սփյուռքի
ակտիվիստ
Ֆարիզ
Հասանովը:
Ադրբեջանական
սփյուռքի ներկայացուցիչներին Սենատում հայտնել են, որ դեսպանի նշանակման
գործընթացը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
«Այժմ
մենք նամակներ ենք ուղարկում Սենատի անդամներին, թերթերի խմբագրություններին և
տարածաշրջանային փորձագետներին` բացատրելով , որ Բրայզայի հարցը հայերի հերթական
քաղաքական խաղն է» , ասել է սփյուռքի
նեկայացուցիչներից Սամիրա Վելիևվան:
Նա
նաև նշել է , «հայերը միշտ էլ դեմ են լինելու Ադրբեջանի համար որևէ դրական գիծ
պարունակող ցանկացած մտահղացմանը»: