Ռոստովի տարածքով հոսող Դոն գետում խեղդվել է
Հայաստանի երեք քաղաքացի, հաղորդում է РБК–ն
`հղում կատարելով Արտակարգ իրավիճակների վարչության մամլո ծառայությանը:
Դոնի աջ ափին
երեք անձի խեղդվելու մասին լուրը Ռոստովի փրկարարական ծառայություն հայտնել են
երեկ երեկոյան` տեղի ժամանակով ժ.20:55-ի սահմաններում:
Փրկարարները դեպքի վայր են հասել 23:40-ին և գետից հանել են երեք դի: Մահացածները եղբայրներ են եղել:
Պարզվել է, որ արտակարգ պատահարի հատվածում 5 մ
խորությամբ փոս կա: Ըստ մամլո ծառայության տվյաների` եղբայրներից մեկն ընկել է այդ փոսը և անհետացել է: Եղբայրները փորձել են օգնության հասնել,
բայց նրանք նույնպես խեղդվել են: