Ամերիկյան Jet Blue ավիաընկերության
ինքնաթիռի ուղեկցորդը`Սթիվեն Սլեյթերը, վիճել է
ուղևորների հետ և պահեստային մուտքից լքել է ինքնաթիռը:
Պատահարը տեղի է ունեցել Փիթսբուրգ–Նյու Յորք
չվերթի ընթացքում: Ուղեկցորդը խնդրել է ուղևորներին մնալ իրենց տեղերում մինչ
ինքնաթիռը վերջնականապես վայրեջք կկատարի: Բայց ուղևորներից մեկը չի ենթարկվել
հրահանգին և փորձել է արագ վերցնել իրերը վերևի պահարանից:
Սլեյթերը փորձել է կանգնեցնել տղամարդուն, ով ոչ
միայն ուշադրություն չի դարձրել նրա խոսքերին, այլ նաև հարվածել է պայուսակով և
հրաժարվել ներողություն խնդրել:
Ինքնաթիռի վայրէջքից հետո ուղեկցորդը վրդովված
արտահայտվել է ուղևորների մասին և լքել է ինքնաթիռը:
Այժմ
39-ամյա ուղեկցորդ Սթիվեն Սլեյթերը ձերբակալված է` ուղևորների
անվտանգությանը սպառնալու և վնաս պատճառելու մեղադրանքով: Մեղավոր ճանաչվելու
դեպքում Սլեյթերին մինչև 7 տարվա
ազատազրկում է սպասվում: