Օգոստոսի 10-ին վաղ առավոտյան Կանադայում մահացել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանը: Նախնական վարկածով մահը վրա է հասել թոքաբորբի պատճառով: Հակոբյանը Կանադա էր մեկնել մի քանի ամիս առաջ հիվանդ հորը տեսակցելու նպատակով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Արշալույս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվել այն պատճառով, որ նա 2009թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խախտումներ էր նկատել և բարձրաձայնել էր այդ մասին: Դրանից հետո հարուցվել էր քրեական գործ և նա որպես վկա պետք է ներգրավվեր այդ գործում, սակայն նրան ծանուցագիր տարած ոստիկանները վեճ էին հրահրել, ինչի արդյունում Հակոբյանը մի քանի ամիս անցկացրեց բանտում, որից հետո ազատ արձակվեց:
Արշալույս Հակոբյանը ամուսնացած էր և խնամքին ուներ երկու անչափահաս երեխա: