Լոնդոնում
վաճառվել է աշխարհի ամենաթանկ բնակարանը: Հայդ-պարկի շրջանում գտնվող այս շքեղ
բնակարանի համար
վճարել են 140 միլիոն ֆունտ (220 միլիոն դոլար), հաղորդում է The Daily
Mail-ը:
Բնակարանը
գտնվում է հեղինակավոր Knightsbridge համալիրում և ունի բոլոր հարմարությունները: Բնակարանը
նաև հատուկ գաղտնի սենյակ ունի, որտեղ բնակչիները կարող են թաքնվել որևէ արտակարգ
պատահարի ժամանակ:
Աշխարհի
ամենաթանկ բնակարանում կարելի է նաև գինիներ համտեսել, խաղեր խաղալ և բնակարանից
անմիջապես հայտնվել Heston Blumenthal ռեստորանում:
Գնորդի
անունը գաղտնի է պահվում:
Նշենք
նաև, որ Knightsbridge համալիրը նախագծել է բրիտանացի ճարտարապետ Ռիչարդ Ռոջերսը: Համալիրը կազմված է չորս շենքից և ունի 86
բնակարան:
Նշենք, որ մինչ
այդ աշխարհի ամենաթանկ բնակարանը համարվում էր 115 միլիոն
ֆունտ արժողությամբ բնակարանը: Այն գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում և վաճառվել
է 2008 թվականին: