Home / Հայաստան / Վենեսուելան և Կոլումբիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները

Վենեսուելան և Կոլումբիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները

Կոլումբիայի և Վենեսուելայի նախագահներ Խուան Մանուել Սանտոսը և Ուգո Չավեսը
համաձայնել են վերականգնել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները:

Այդ մասին հայտնի դարձավ երկու երկրների առաջնորդների` կոլումբիական
Սանտա-Մարտա քաղաքում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է
Associated Press-ը:

Հանդիպման ժամանակ Չավեսը և Սանտոսը պատրաստակամություն են հայտնել քայլեր
ձեռնարկել Կարակասի և Բոգոտայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
«Մենք ձգտում ենք
բարելավել հարաբերությունները մեր երկու եղբայր-երկրների միջև
»,- հայտարարել է
Սանտոսը:

Կարակասի և Բոգոտայի միջև հարաբերությունների վերականգնման մասին լուրեր
սկսեցին տարածվել
նրանից հետո, երբ Կոլումբիայում
Խուան Մանուել Սանտոսը զբաղեցրեց նախագահի պաշտոնը`  փոխարինելով Ալվարո Ուրիբեին: