Home / Армения / Քլինթոնի այցից հետո Ռուսաստանը երաշխիքներ տվեց Հայաստանին. փորձագետ

Քլինթոնի այցից հետո Ռուսաստանը երաշխիքներ տվեց Հայաստանին. փորձագետ

Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով զբաղվող ամերիկյան The Heritage Foundationի փորձագետ Արիել Կոենը 1news.azին տրված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ռուսական  ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման փաստը:

Նրա
խոսքերով` ա
յսօր Մոսկվան բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է`
տարածաշրջանում իր առաջատար դիրքերն ամրապնդելու համար: Իսկ  Հարավային Կովկասի նկատմամբ Օբամայի աշխատակազմի հետաքրքության մարման համատեքստում դա այնքան էլ դժվար չէ:

«Վերջերս
Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում Քլինթոնը սահմանափակվեց  տարածաշրջանում ժողովրդավարության և կայունության
ձևավորման մասին կոչերով, Ռուսաստանը որոշեց Հայաստանին քաղաքական երաշխիքներ տալ»,-
ասել է փորձագետը:

«Կրեմլն իր
վրա է վերցրել Ադրբեջանի և Հայաստանի
միջև միջնորդի դերը և այժմ փորձում
է  հավասարակշռություն հաստատել  ավանդական 
համակրի և հեռանկարային գործընկերոջ միջև», – հայտարարել է Կոենը` ավելացնելով,
որ
այս փաստը, սակայն,
չի
վկայում Մոսկվայի կողմից խնդրի կարգավորման
ցանկության մասին:

Ի
տարբերություն Միացյալ Նահանգների` Մոսկվան արդեն երկրորդ տարին է, ինչ իր նախագծերն
է առաջարկում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ` դրանով իսկ ամրապնդելով
համագործակցությունը Երևանի և Բաք
վի հետ, այդ թվում` ռազմական համագործակցությունը, նշել է փորձագետը: