Home / Армения / 5 մլն եվրո` Երևանի մետրոյի վերակառուցման համար

5 մլն եվրո` Երևանի մետրոյի վերակառուցման համար

Երևանի
Մետրոպոլիտենի
վերակառուցման
ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է 5 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը ծրագրի առաջին փուլի համար նախատեսված 15 միլիոն եվրո ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասն է:

Հայաստանի
ֆինանսների
նախարարության
տեղեկատվության
և հասարակայնության
հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 15 միլիոնից ևս 5 միլիոն եվրո վարկ տրամադրում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է մարտի 10-ին, իսկ մնացած 5 միլիոնը որպես դրամաշնորհ կտրամադրի Եվրամիության հարեւանության ներդրումային ծրագիրը:

Վարկը
տրամադրվում
է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ, 6-ամսյա EURIBOR +
0.75 տոկոսադրույքով:

Ծրագրի
առաջին փուլը, որի շրջանակում վերականգնվելու է մետրոյի շարժակազմը, վերանորոգվելու են մաշված երկաթուղագծի և էլեկտրամատակարարման համակարգի բաղադրամասերը, փոխվելու են տեխնիկական գնացքն ու պոմպակայանները,
նախատեսվում
է ավարտել 2012 թվականի վերջին: