Google ընկերությունը կրկին հայտնվել է
սկանդալային իրավիճակում: Այս անգամ խնդիրներ են առաջացել Հարավային Կորեայի մասնաճյուղում:
Նախօրեին ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել ընկերության` Սեուլում
տեղակայված
գրասենյակում: Կորեայի մասնաճյուղի աշխատակիցներին կասկածում են Wi-Fi ցանցից օգտվողների անձնական տվյալների
անօրինական հավաքագրման և պահպանման մեջ:
Ըստ Google ընկերության ներկայացուցիչների` տվյալների հավաքագրումը պատահական է
ստացվել և ընկերության նոր ծրագրի մշակման հետ կախված խնդիրների հետևանք էր:
Այժմ Google-ը ստեղծում է Street View համակարգը,
որը ենթադրում է միջազգային մայրաքաղաքներ, այդ թվում` Սեուլի փողոցներում,
վեբ-կամերաների տեղադրում:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Google-ին
մեղադրում են նման “սխալմունքների” մեջ: ԱՄՆ-ում
արդեն իսկ քննում են նման մի քանի դեպքեր, հաղորդում է Вести–ն :