Օգոստոսի 12-ին ԱՄՆ Պետդեպում քննարկում է տեղի ունեցել` նվիրված Թուրքիայի հետ կապված քաղաքականությանը: Քննարկմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նրա օգնական Ջեք Լյուն, Պետդեպի քաղաքականության ծրագրման բաժնի տնօրեն Էն-Մարի Սլաթերը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:
Քննարկումը փակ էր մամուլի համար, իսկ քննարկման մանրամասները Պետդեպի մամուլի քարտուղար Մարկ Թոները հրաժարվեց հրապարակել: Նա միայն ասաց, որ հանդիպումը բավական երկար է տևել, իսկ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի նկատմամբ իրականացվող քաղաքականության կարևոր խնդիրները: