Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խորհրդարանին
կոչ է արել փոխել պետության առաջնորդի կոչումը:
«Միացյալ պետությունում մեկը
պետք
է
նախագահ անվանվի, իսկ շրջանների ղեկավարները կարող են և այլ կերպ կոչվել»,- ասել է
Կադիրովը, ում
առաջարկին
պատրաստվում
են
միանալ
նաև Հյուսիսային Կովկասի մի շարք այլ առաջնորդներ:
Ըստ Կադիրովի` Ռուսաստանում միայն մեկ պետական
գործիչ իրավունք ունի կոչվել «նախագահ» և երկրում պետք է դադարեցնել «տարածքային նախագահների շքերթը»:
Չեչնիայի ղեկավարը նշել է նաև, որ պատրաստ է
ընդունել պետության առաջնորդ խորհրդանշող ցանկացած անվանում, բացի «նախագահից»: