Ուֆայի խանութներում երշիկի մի տեսակ է հայտնվել, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «Եփված երեխաներ», հաղորդում է « Комсомольская правда»-ն:
Երշիկի փաթեթավորման վրա երեխա է պատկերված` ձեռքին նրբերշիկ, հայտնում է РБК-ն:
Բանասեր Գուլֆիա Բաիմբետովան ասում է, որ թարգմանության սխալ է տեղի ունեցել: Հնարավոր է` արտադրողները ցանկացել են գրել «Երշիկ երեխաների համար»:
«Եփված երեխաներ» մթերքը վերջերս է հայտնվել Ուֆայի խանութներում և մեծ պահանջարկ ունի: