Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի զարգացման գլխավոր ուղիներից մեկը տեսնում է անգլերեց լեզվի ուսուցման մեջ:
«Գլխավոր խնդիրը Վրաստանում բնակվող 5-16 տարեկան երեխաներին անգլերեն լեզվի ուսուցումն է, ինչի համար մեզ 4 տարի կպահանջվի»,- հատարարել է նախագահը Բաթումում անգլալեզու ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ուսուցիչները Բաթում են ժամանել Վրաստանի Կրթության նախարարության կողմից իրականացվող «Սովորեցրու և սովորիր Վրաստանի հետ» ծրագրի շրջանակներում, հաղորդում է Грузия online-ը:
Կրթության ոլորտում իրականցվող նման ծրագրերը նախագահն անվանում է «Լուսավորչական հեղափոխություն» և կարծում է, որ երկրի զարգացման համար սա մեծ ավանդ է:
Սահակաշվիլիի խոսքերով` հետագա սերունդների երկրորդ լեզուն անգլերենն է լինելու:
«Հետագայում, հաշվի առնելով տարածաշրջանի պահանջները, կանդրադառնանք նաև չինարենին, արաբերենին, թուրքերենին և ռուսերենին: Կարևորն այն է, որ Վրաստանի բոլոր երեխաներն անգլերեն իմանան»,- նշել է նախագահը: