Իսրայելական «Էլ-Ալ» ավիաընկերությունը, ռուսական UTair-ը, ուկրաինական «Աէրոսվիթը» և հայկական «Արմավիան» միջաղգային ավիախորհրդի ստեղծման հռչակագիր են ստորագրել: Նոր միջազգային ավիախորհուրդը կոչվելու է WE (արևմտյան-արևելյան): «Էդիոթ Աքրոնոթ» թերթի հաղորդմամբ գալիք 90 օրերի ընթացքում 4 ընկերությունները պատրաստվում են վերջնական համաձայնագիր կնքել: Այս պահին եվրոպական և ԱՊՀ երկրների հետ բանակցություններ են վարում` 1 տարվա ընթացքում ավիախորհրդի անդամների թիվը 20-ի հասցնելու նպատակով, հաղորդում է Izrus-ը:
WE-ն կլինի ավիափոխադրողների չորրորդ միջազգային միավորումը` Star Alliance, SkyTeam, OneWorld միավորումներից հետո:
WE-ն այլընտրանքային տարբերակ է այն ընկերությունների միավորման համար, որոնք քաղաքական պատճառներով այս կամ այն միավորման անդամ չեն դարձել, կամ էլ խոշոր ընկերությունների մրցակցությանը չդիմանալու մտավախություն են ունեցել:
WE-ի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է իսրայելական «Էլ-Ալ» ավիաընկերությունը: