Այսօր Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործագցության հեռանկարներն են քննարկել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ու Թուրքիայի Պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի հարցերով խորհրդական Մուրադ Բայարը, հաղորդում է Trend գործակալությունը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները կարծիքներ են փոխանակել Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված ռազմավարական համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության զարգացման դինամիկան: