Ադրբեջան կատարած այցից առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը
օդանավակայանում լրագրողների հետ զրույցից ժամանակ հայտարարել է, որ «լրագրող Հրանտ Դինքի սպանությունը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել»: Այս մասին հաղորդում է Bia News Centre-ը:
Գյուլը, փաստորեն, ընդունել է իշխանությունների պատասխանատվությունը լրագրողի սպանության հարցում:
Ինչպես նշում է Bia-ն, Գյուլի այս հայտարարությունը բարձր մակարդակով արված առաջին խոստովանությունն է: