Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքական գործիչ Արման Մելիքյանը հայտարարել է, որ ՌԴ-ն թույլ է տալու փոխզիջումներ Լեռնային Ղարաբաղի հարցում, որպեսզի ամրապնդի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Արման Մելիքյանը նշեց, որ շփումները կակտիվանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կկարողանա վարել անկախ արտաքին քաղաքականություն:
«Այսօր Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն և որևէ բանակցային գործընթացի վերաբերյալ չպետք է լավատես լինել: Այս բանակցային տրամաբանությունը մեզ համար անընդունելի է»,- հավելեց Արման Մելիքյանը: