Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Ադրբեջան և Դմիտրի Մեդվեդևի սպասվող այցը երկրում քննարկումների առիթ է դարձել` ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսանկյունից, գրում է «Независимая газета»-ն:
Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի կարծիքով` նախագահների այցերը տարբեր նպատակներ են հետապնդում:
«Ռուսաստանի համար ռազմավարական նպատակ է կանխարգելել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Մոսկվան գոհ չէ ՆԱՏՕ-ի ընդարձակման գաղափարից: Մոսկվայում այն կարծիքին են, որ ղարաբաղյան խնդրի լուծումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կդառնան: Իսկ Թուրքիայի նախագահը ցանկանում է լուծել այս հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին` դրանով իսկ պահպանելով իր ազդեցությունը մեր երկրի վրա»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը: