Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ են Միջին Արևելքում իրանաֆոբիայի տարածմանը, ինչի շնորհիվ կարող են զենք վաճառել Իրանի հարևան երկրներին:
Մամուլի ասուլիսի ժամանակ խոսնակն ասել է, որ արևմտյան պետությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում, որի արդյունքում զենքի վաճառքի շահավետ պայմանագրեր կքնքեն:
«Իրանի իշխանությունները բազմիցս նշել են, որ սպառնալիքներն ուղղված են տարածաշրջանում իսլամաֆոբիայի և իրանաֆոբիայի ձևավորմանը: Այս ամենը իրականացվում է ԱՄՆ և այլ արևմտյան պետությունների կողմից: Միակ նպատակը զենքի վաճառքի համար պայմաններ ստեղծելն է» – ասել է Մեհմանփարաստը:
Խոսնակը նաև կոչ է արել տարածաշրջանի պետություններին զգոն լինել և միավորվել` տարածաշրջանում անվտանգությունը վերականգնելու համար: