Քենթակիի համալսարանի գիտնականները շոկոլադի նոր հատկություն են բացահայտել: Պարզվում է` այն նվազեցնում է ագրեսիայի մակարդակն ու մարդկանց ավելի բարի դարձնում, հաղորդում է newsru.com-ը:
Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես է գլյուկոզան ազդում մարդու վարքագծի վրա: Օրգանիզմում գլյուկոզայի քանակի ավելացումը մարդուն ավելի բարի է դարձնում, հեռացնում է բացասական մտքերն ու մոռացության մատնում վիրավորանքը:
Շոկոլադը դեռ վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով: Այն նպաստում է մտավոր գործունեությանն ու բարձրացնում է տրամադրությունը:
Վերջերս ամերիկացի գիտնականների կողմից կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շոկոլադն օգտակար է նաև սրտի համար և կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը:
Այնուամենայնիվ, մասնագետները զգուշացնում են, որ շոկոլադը պետք չէ չարաշահել, քանի որ այն կարող է նպաստել ճարպակալմանն ու շաքարախտի առաջացմանը: