Վրաստանի սևծովյա ափում թույլատրել են սքութեր քշել:
Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ սքութեր քշելն արգելվել էր նրանից հետո, երբ Քոբուլեթիում երկու սքութերների բախման հետևանքով զոհվել էր Թուրքիայի քաղաքացին, հաղորդում է Грузия online-ը:
Բաթումի Փրկարարական ծառայության ղեկավարի խոսքով` սքութեր կարող են քշել ափից 100 մետր հեռավորության վրա և հատուկ առանձնացված տարածքում:
Բաթումի տարածքում արգելքը դեռ ուժի մեջ է: