Home / Հայաստան / Քաղաքագետը բացառում է պայմանավորված պատերազմը

Քաղաքագետը բացառում է պայմանավորված պատերազմը

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Epress.am-ի հարցին, քաղաքգետ Սերգեյ Մինասյանն ասել է, որ պայմանավորված պատերազմ հնարավոր չէ, քանի որ այսօր նույնիսկ Թուրքիան չի ցանկանում ռազմական գործողությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Եվ համանախագահների, և Եվրոմիության, և Իրանի համար գոյություն ունի մի կետ, որի շուրջ կա կոնսեսունսային մոտեցում. դա այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ռազմական գործողություններ պետք է չլինեն: Մի կողմը, որը ցանկանում է, Ադրբեջանն է: Նույնիսկ Թուրքիան շահագրգռված չէ ռազմական գործողությունների վերսկսման հարցում, քանի որ ինչ-որ տեղ նա Ռուսաստանի հետ կունենա խնդիրներ, իսկ դա Թուքիային պետք չէ` ավելի գլոբալ հարցերից ելնելով»,-հավելեց Սերգեյ Մինասյանը: