«Դինքի ընկերներ» խումբը, որը կազմավորվել է հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի վրա լույս սփռելու համար, Թուրքիայի կառավարությունից պահանջել է հետ կանչել Մարդու իրավունքերի եվրոպական դատարանին ուղղված փաստաթղթերը, որոնք առնչվում են Հրանտ Դինքի գործին:
Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով կարճել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով Դինքին ուղղված մեղադրանքները: Թուրքիայի կառավարությունը վերջերս պատասխան հայց է ներկայացրել, որով Դինքին մեղադրում է «ատելությամբ լի տեքստեր գրելու մեջ» և նրան համեմատում է նացիստական առաջնորդների հետ:
«Մենք ամաչում ենք». ահա այսպես է կոչվում խմբի հայտարարությունը` ուղղված Դինքի ընտանիքին: Հայտարարությունն ընդգրկում է նաև պաշտպանությանը վերաբերող նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկատվություն:
Խմբի անդամները բացատրություն են պահանջում կառավարությունից և պետական հաստատաություններից պատասխան հայցը ներկայացնելու համար: