Home / Հայաստան / Բաքուն հույս ունի, որ Թուրքիան ժամանակավոր էլ չի բացի Հայաստանի հետ սահմանը

Բաքուն հույս ունի, որ Թուրքիան ժամանակավոր էլ չի բացի Հայաստանի հետ սահմանը

Բաքուն հույս ունի, որ Թուրքիան անգամ ժամանակավոր
չի բացի Հայաստանի հետ սահմանը: «Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Ադրբեջան
կատարած այցի ընթացքում կոնկրետ դիրքորոշոււմ չի արտահայտել Հայաստան-Թուրքիա
սահմանի հավանական բացման վերաբերյալ` սեպտեմբերի 11-17 Երևանում կայանալիք
զորավարժությունների կապակցությամբ: Զորավարժություններն իրակաանցվում են ՆԱՏՕ-ի
կողմից: Պաշտոնական Բաքուն այն կարծիքին է, որ Անկարան որևէ քայլ չի ձեռնարկի այս
ուղղությամբ»,
ANS TV-ին տրված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի
ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Նա նշել է, որ թուրքական կողմը ոչ մի կոնկրետ
դիրքորոշում չի ցուցաբերում. «Դեռևս հայտնի չէ, թե ինչ կլինի: ՆԱՏՕ-ի
շրջանակներում այս հարցը մի քանի ամիս է, ինչ քննարկվում է: Թուրքական կողմը մեկ
անգամ արդեն բացասական է արտահայտվել այս հարցի շուրջ: Դրա մասին խոսել է արտաքին
գործերի նախարարը: Բաքվում Թուրքիայի նախագահն ավելի գլոբալ է խոսել այս հարցի
մասին` ոչ մի կոնկրետ պատասխան չտալով: Ադրբեջանի և Թուրքիայի միջև զարգացող
հարաբերությունները մեզ հույս  են
ներշնչում, որ այս զորավարժությունների համատեքստում Թուրքիան անգամ ժամանակավոր
չի բացի սահմանը»: