Home / Армения / Գերմանիայում լույս է տեսել Գյունթեր Գրասի նոր գիրքը

Գերմանիայում լույս է տեսել Գյունթեր Գրասի նոր գիրքը

Գերմանիայում լույս է տեսել Գյունթեր Գրասի նոր գիրքը` «Գրիմների խոսքերը» («Grimms Wörter») վերնագրով: Գիրքը հրատարակել է Steidl հրատարակչությունը: Այս ստեղծագործությունը թե պատմական ակնարկ է, թե ինքնակենսագրություն, թե սիրո խոստովանություն գերմաներեն լեզվին, հաղորդում է dpa գործակալությունը:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասն այս տարվա հոկտեմբերին կնշի իր ծննդյան 83-րդ տարեդարձը:

Հեղինակի խոսքերով` «Գրիմների խոսքերը» գրքում նա առավելագույնս օգտագործել է գերմաներենի արտահայտչական հնարավորությունները: Ահա այտեղից էլ ծագում է «Սիրո խոստովանություն» ենթավերնագիրը: Գրասը հույս ունի, որ նոր սերունդը կկիսի գերմաներեն լեզվի նկատմամբ իր անսահման սերը: