Իսպանական Տաֆալա քաղաքում ցլամարտի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ցուլը թռչել է պաշտպանիչ ցանցի վրայով և հայտվել է հանդիսատեսների համար նախատեսված տարածքում: Իրավիճակը կարգավորվել է 15 րոպե անց, երբ ցլին սպանել են:
Պատահարի հետևանքով ավելի քան 30 մարդ է տուժել: Նրանցից շատերը կապտուկներ ու վնասվածքներ են ստացել: 10 տարեկան երեխա և մեջքին հարված ստացած մի տղամարդ հիվանդանոց են տեղափոխվել: