Իրանի միջուկային հարցերի համար պատասխանատու Ալի Ակբար Սալեհին հայտարարել է, որ երկիրը նպատակ ունի ուրանի հարստացման 10 գործարան կառուցել, ինչը համապատասխանում է Միջազգային միջուկային էներգիայի մասին կանոնադրությանը:
«Տարածքների ընտրությունն արդեն վերջնական փուլում է, և շուտով մենք զեկույց կներկայացնենք նախագահին»,- հայտարարել է Սալեհին:
Նա նաև նշել է, որ կառավարությունն ընկերությանը հանձնարարել էր տարածքներ ընտրել մոտ 9 ամիս առաջ:
Սալեհին ասել է, որ նոր գործարաններից մեկի կառուցումը կսկվի մինչև նոր տարի (2011 թվականի մարտի 21):
Հարցին, թե արդյոք այս նախագիծը չի հակասում Իրանի նկատմամբ կիրառվող միջուկային պատժամիջոցներին, Սալեհին պատասխանել է. «Պատժամիջոցները մեր գործունեության հիմքը չեն: Մեր գործունեության միակ հիմքը Միջուկային զենքի չտարածման համաձայնագրի և Միջազգային միջուկային էներգիայի կանոնադրությամբ հաստատված մեր իրավունքներն են»: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը: