Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունը ռուսական գրքեր կներմուծի հայկական դպրոցներ առանց լիցենզիայի
Ռուսաստանը որպես հումանիտար օգնություն Հայաստանին է տրամադրել 7500 ռուսաց լեզվի դասագիրք, որոնք նախատեսված են ռուսաց լեզվի խորացված ուսուցամբ դպրոցների համար:
Կրթության և գիտության նախարարության ռուսաց լեզվի բաժնի մասնագետ Լիլիա Բալասանյանը Regnum-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի տրամադրած դասագրքերը նախատեսված են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երեխաների, խառը ամուսնություններից ծնված և ռուս երեխաների համար:
Լ. Բալասանյանի խոսքերով` այդ գրքերը ենթակա չեն վաճառքի:
«Արդեն 8 տարի է` Ռուսաստանից ստանում ենք նման հումանիտար օգնություն և միշտ հետևել ենք, որ ոչ մի գիրք չհայտնվի շուկայում»,- ասաց Բալասանյանը: