Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ընտանիքի կողմից վարձակալվող ամառանոցը փորձել են կողոպտել, հաղորդում է Gazeta.ru: Գողն անցել է տունը շրջապատող ցանկապատն ու շարժվել է տան ուղղությամբ: Բայց նրան նկատել են ու ձերբակալել:
Միլանի 39-ամյա բնակիչը, հավանական է, չգիտեր, թե ում է պատկանում տունը: Անհաջող հարձակման ժամանակ տանը եղել են քաղաքական գործչի որդին` Պիերսիլվիո Բերլուսկոնին, և Սիլվիա Տոֆանին:
Վարչապետն այդ ընթացքում բացակայում էր տնից, հաղորդում է թերթը: