ԱՄՆ-ի որոնողական համակարգերի վարկանիշային ցուցակում առաջատարը Google ընկերությունն է: Google-ը երկրում ամենահայտնի որոնողական համակարգն է, որն այս ոլորտում վերահսկում է ամերիկյան շուկայի 65,8%-ը: Այս մասին վկայում է չորեքշաբթի ComScore ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունը:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերը պատկանում են Yahoo և Bing որոնողական համակարգերին: Yahoo-ն ԱՄՆ շուկայի 17,1%-ն է վերահսկում, իսկ Bing-ը` 11%-ը: