Արձագանքելով այն պնդումներին, թե Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսվող միջոցառումը թուրքերի համար PR նպատակներով արված քայլ է` լրատվության ու քարոզչության ոլորտում աշխատանքի երկարամյա փորձառություն ունեցող Տիգրան Հակոբյանն «Առավոտին» ասաց.
«Նույն PR -ն էլ մեր պետությունը պիտի անի` հավաքեն Ցեղասպանություն վերապրած հայերին, տանեն նրանց այնտեղ, փորձեն այդ կադրերը ցուցադրել CNN–ով և միջազգային այլ հեռուսատալիքներով, որ պատմական Արևմտյան Հայաստանում հայերը մասնակցում են հայկական պատարագի»: