ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ «ՀԺ»-ի լրագրողի հետ զրույցում առավել քան կտրուկ տոնով հայտարարել է, որ միջուկային էներգետիկայի հայ մասնագետներ Բուշերի ատոմակայանի շինարարությանը չեն մասնակցել:
«Ոչ մի հայ ատոմշչիկ այնտեղ չի աշխատել»,-թեման ոչ մի պարագայում չշարունակելու ոճով հայտարարել է նախարարը: Իսկ զրույցը սկսվել է մեր թղթակցի այն հարցից, թե եթե Իսրայելը հանկարծ որոշի ռմբակոծել Բուշերի ատոմակայանը, արդյո՞ք դա չի վնասի Հայաստանին: «Երբևիցե վտանգ չի լինի, որովհետև այնտեղ անվտանգությունը բավականին լավ մակարդակի է,չեմ կարծում, որ երբևե վտանգ լինի»,-ասել է Մովսիսյանը: Նշենք, որ Բուշերի ատոմակայանը գործարկվելու է օգոստոսի 21-ին: Դրանից հետո ռմբակոծվելու պարագայում ատոմակայանը կարող է ռադիոակտիվ հզոր արտանետումներ ունենալ, իսկԲուշերը ՀՀ-ից ընդամենը հազար կիլոմետր հեռավորության վրա է: